«Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։ Եվ ուրեմն, ի գործ:
Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը: Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և մեկնում ենք Հայրենիքի պաշտպանության առաջնագիծ: Հենց մեր միասնական և աննկուն պայքարի արդյունքում էլ հաղթելու ենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:










