Բոլորս պետք է հաղթանակին ծառայենք մեր քայլերով․ Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

Մենք ունենք մեկ հայրենիք։ Բոլորս այդ հայրենիքի համար ծառայում ենք։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ընդգծեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Ես ամեն առավոտ հարց եմ տալիս։ Մտածեք ամեն մեկդ՝ ի՞նչ եք արել դուք հենց այսօր, հենց ձեր քայլով։ Բոլորս պետք է հաղթանակին ծառայենք մեր քայլերով։

Խնդրում եմ ուշադիր եղեք․ ծանր պատերազմ է, դժվար մարտեր են ընթանում։ Մարտի մեջ են ինչպես տղաները, այնպես էլ կին զինծառայողները։ Արդեն որերորդ կնոջ մասին լսում եմ տարբեր հերոսությունների դրվագներ։ Ունենք վիրավոր կանայք, զոհված կանայք, զինծառայողներ։

Փառք մեր հերոսներին․ հաղթելու ենք»,- ասաց Հովհաննիսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում