Հակառակորդը ցերեկը լայնածավալ հարձակման փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով․ Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

Այսօր վաղ առավոտից հակառակորդը սկսեց Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածները։ Կան տուժածներ և վիրավորներ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Ցերեկվա ժամերին հատկապես թեժացան մարտերը հարավային ուղղությամբ։ Հակառակորդը լայնածավալ հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր, և այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի զինված ուժի ենթակայությամբ գործող զինծառայողներ։

Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմել են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 ԱԹՍ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում հակառակորդի  կորուստները. դրանք կներկայացվեն վաղը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում