Հիմնադրամին փոխանցվող գումարները ծախսվում են միասնական որոշմամբ՝ բանակի կարիքների համար․ Արշամյան

ՆՆարե Ոսկանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ հիմնադրամին փոխանցվող գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ։ 

«Այդ միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման համար: Դրանք կարող են ծախսվել մեքենաների, զինվորի հագուստի կամ կոշիկի ձեռքբերման, մարտերում վիրավորվածների բուժման, առողջապահական սարքավորումներ գնելու համար։ Անհոգ եղեք, այդ գումարները ծախսվում են միասնական որոշումով, և ոչ ոք հիմնադրամից անհատական որոշում չի կայացնում»,- ասաց Արշամյանը:

Նա նշեց, որ կայքով նվիրատվություն անելը դժվար չէ, նման է առցանց գնում կատարելուն։ 

«Եթե չեք ուզում գրանցվել կայքում, օգտագործեք մեզ մոտ դրված ֆեյսբուքյան կամ գուգլի account-ները (հաշիվները), դրանցով մտեք մեր կայք և այնտեղ իրականացրեք ձեր նվիրատվությունները»,- ասաց Արշամյանը՝ նշելով, որ եթե կատարում են վճարում, հաղորդագրություն պետք է գա, և այդ կոդը պետք է նորից դնեն կայքում:

«Դա ձեր վերջին քայլն է, որով ձեր գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- ասաց Արշամյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում