Եթե ամուր է թիկունքը, ամուր է ճակատը, և հաղթանակը պետք է բոլորս միասին կերտենք. ՊՆ ներկայացուցիչ

ՆՆարե Ոսկանյան

«Ես էլ անձամբ ստանում եմ օրական հազարավոր զանգեր ու նամակագրություններ ողջ հայությունից, աշխարհի բոլոր ծայրերից, և մեր հիմնական միջոցներն այս պահին ավելի նպատակահարմար կլինի ուղղենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որովհետև ճակատն ու թիկունքը միասնական են: Եթե ամուր է թիկունքը, ամուր է ճակատը, և հաղթանակը պետք է բոլորս միասին կերտենք՝ ողջ հայությամբ»,- ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա կոչ արեց այս կարևոր փուլում ուղղել միջոցները «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Անդրադառնալով մարտի դաշտում զոհվածների տվյալների անճշտություններին՝ Ա․Հովհաննիսյանն ասաց, որ ինտենսիվ պատերազմ է, և կարող են լինել բազմաթիվ դեպքեր, որ ուշ հայտնաբերվեն և սխալ տեղեկություն հաղորդվի վիրավորների և զոհերի վերաբերյալ:

«Խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, մաքսիմալ աշխատում ենք կարճ ժամանակում սխալները շտկել և հնարավորինս սխալներ թույլ չտալ»,- ասաց Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում