Ադրբեջանի ժողովուրդը գերի է Ադրբեջանի բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին․ Հարությունյան

ՆՆարե Ոսկանյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, դիմելով հայրենակիցներին, հայտարարեց, որ իրականում սա սրբազան պատերազմ է՝ հայրենական պատերազմ։ Նախագահը կարևորեց հայերի համախմբվածությունը՝ առաջին հերթին տարհանվածներին օգնելու հարցում։ 

«Ուզում եմ պայքարենք բոլորս միասին Ադրբեջանի, բայց ոչ ադրբեջանցիների դեմ։ Ես ուզում եմ, որ հայերը գիտակցեն, որ գերի է Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին, որովհետև նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում է, որովհետև այս ամբողջի հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու։ Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին։ Դրա համար պետք է պայքարենք միասնական Ադրբեջանի իշխանության դեմ, և այդ պայքարի ձևերը դուք գիտեք։  Պայքարենք քաղաքակիրթ եղանակով այս փուլում, բայց նշում եմ՝ այս փուլում։

Ես նշել եմ, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը»,- ասաց ԱՀ նախագահը՝ շեշտելով, որ հաղթանակը մերն է լինելու։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում