Մեկ օրում Ադրբեջանը 130 զինվոր է կորցրել, 3 ՏՕՍ, 11 ԱԹՍ, 29 զրահատեխնիկա. Սարումյան

ՆՆարե Ոսկանյան

Երեկ գիշերն արցախյան ռազմաճակատում պահպանվել է հարաբերական կայուն, լարված իրավիճակ: Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մենամարտեր, փոխհրաձգություններ՝ հրաձգային զենքի կիրառմամբ: Այդ մասին ասուլիսում հայտնել է Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը:

Նա տեղեկացրել է, որ երեկ գիշերը հակառակորդը փորձել է կատարել զորաշարժեր իր մարտակարգերը բարելավելու նպատակով, սակայն պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են բոլոր շարժերը, հավաստանշել թիրախները և հաջողությամբ ճնշել ակտիվության փորձերը:

«Այս պահին ևս իրավիճակը հարաբերական կայուն է, սակայն լարված: Հակառակորդի երեկվա կորուստները կազմել է 130 մարդկային կորուստ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, երեք ՏՕՍ ծանր հրանետներ, 11 տարբեր տիպի անօդաչու թռչող սարքեր»,- ասաց Սարումյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում