Չորս օրում խփվել է թշնամու այնքան տեխնիկա, որքան առաջին Արցախյան պատերազմին. Արայիկ Հարությունյան

ՆՆարե Ոսկանյան

Լրագրողի հարցին՝ Ապրիլյան դեպքերի ժամանակ ռուսական կողմը միջնորդեց, և ռազմական գործողությունները տևեցին չորս օր, արդյո՞ք կան այժմ հրադադարի ազդակներ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այն ժամանակ Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ՌԴ-ն ի վիճակի էր համոզելու Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով: Իսկ այսօր պետք է խոսի Հայաստանի հետ և Թուրքիայի, Էրդողանի հետ, ես չգիտեմ՝ ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,- ասաց ԱՀ նախագահը։

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ չորս օրում համարյա խփվել է թշնամու այնքան տեխնիկա, որքան առաջին Արցախյան պատերազմի ժամանակ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում