Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիվ գործողությունները, Պաշտպանության բանակը չի բավարարվի բնագծերը վերականգնելով. ԱՀ նախագահի խոսնակ

ՆՆարե Ոսկանյան

Նախահարձակ լինելու պահին Ադրբեջանի բանակին ընդամենը մի քանի ժամ է հաջողվել  որոշակի առաջխաղացում ունենալ՝ հայտարարեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա ընդգծեց, որ այս պահին Պաշտպանության բանակը ամբողջությամբ զսպում է Ադրբեջանի  ագրեսիան:

«Սա մեկ անգամ ևս վերահաստատում է մեր այն միտքը, որ Պաշտպանության բանակը  տարածաշրջանում առաջին հերթին խաղաղության և կայունության երաշխավորն է»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չի բացառվում՝ Պաշտպանության բանակը միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չբավարարվի: «Արցախի իշխանությունները արդեն հայտարարել են, որ այն նախահարձակ գործողությունները, որը սկսել է Ադրբեջանը, դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասաց Պողոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում