«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում» խորագրով փառատոնի ուղերձն էր՝ Սիրո և բարության ուժով հաղթել համավարակին

ՔՔրիստինա Մկրտչյան

Անի Առաքելյանը ջազի փառատոնի ոչ մի օր բաց չի թողել։ Առցանց հետևելիս ջերմությունը կորում է, բացատրում է՝ Շիրազի տուն-թանգարանի բակը և՛ հարազատ է, և՛ տրամադրող, լսում է, խաղաղվում ու ստեղծագործում։

Անի Առաքելյան (ուսանողուհի) - Արվեստի ակադեմիայի ուսանողուհին նկարում է դիմանկարներ, ասում է՝ ջազն օգնում է ավելի խորը հասկանալ բնորդներին և ավելի լավ նկարել։

«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում» խորագրով փառատոնը Գյումրիում անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Նախագիծը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ի սկզբանե նպատակ ունի նպաստել զբոսաշրջության զարգացմանը։

Լիլիթ Թովմասյան (Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ) - Թեև համավարակով պայմանավորված այս տարի փառատոնը որոշեցին անցկացնել առցանց, այնուամենայնիվ Գյումրու ճանաչված բակերը մարդաշատ են, Հայաստանի մյուս քաղաքներից ևս գալիս են ջազ լսելու։

Արայիկ Գևորգյան (Վանաձորի «Հորովել» երգի պարի պետական անսամբլի արտիստ) - Առցանց դիտումները ևս շատ են, այս տարի «Հայաթ ջազ» նախագիծը հատուկ ուղերձ ունի մարդկությանը։

Լիլիթ Թովմասյան (Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ) - Ջազային կատարումներով Գյումրիում հանդես են եկել «Սամվել Գասպարյան տրիոն», «Մալխաս ջազ բենդը», «Վահագն Հայրապետյանը», «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան» քառյակը։

Կազմակերպիչներն հույս ունեն, որ հաջորդ տարի երաժշտասերներ հյուրերի պակաս չի լինի նաև արտասահմանից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում