Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը վերսկսել է բնականոն աշխատանքը

ՆՆունե Ալեքսանյան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը բնականոն աշխատանքը վերսկսում է նոր ծրագրերով ու նոր՝ կրթական սրահով: Այստեղ թանգարանի դպրոցահասակ այցելուները երաժշտական անիմացիոն ֆիլմերով կբացահայտեն երաժշտության կախարդական աշխարհը, ժամանցային ծրագրերի միջոցով ձեռք կբերեն նոր գիտելիքներ: Սրահն առաջին այցելուներին ընդունել է գիտելիքի օրը:

Քանի դեռ համավարակը չի նահանջել, սրահը կընդունի միայն փոքրաթիվ՝ 5 հոգանոց խմբեր: Այսօր մայրաքաղաքի 99-րդ դպրոցի սաներն են՝ շատ ոգևորված են ու տպավորված: Այս դպրոցը թանգարանի հետ համագործակցում է արդեն 12 տարի, երեխաները միշտ են սիրել թանգարանը, իսկ երկարատև մեկուսացումից հետո հիմա առանձնահատւկ ոգևորությամբ են այցելել նոր սրահ:

Աշակերտներն իրենց երաժշտական գիտելիքներն ամրապնդում են «Հնչյուններ և գույներ», «Ինչպես են ստեղծվում երաժշտական գործիքները» և «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» ինտերակտիվ ծրագրերով: Խաչատրյանի հետ ճամփորդությունը հնարավորույթուն է ընձեռում կոմպոզիտորի հետ անցնել նրա աշխարհով մեկ այցելությունների մեծ քարտեզը, վերապրել նրա զգացողությունները:

Թանգարանը տարին սկսել էր տասնյակ նոր ծրագրերով ու նախագծերով: Փետրվարին Յուրի Բաշմետի հրավերով Սոչիի միջազգային փառատոնում մի ամբողջ օր «Խաչատրյան» եռյակը և թանգարանը ներկայացրել են հայկական երաժշտության համապատկերը, բայց մյուս ծրագրերն անավարտ մնացին Քովիդի պատճառով, թեև թանգարանն աշխատում էր նաև փակ դռների դեպքում:

Հիմա աստիճանաբար վերադառնում են այցելուների հետ կենդանի շփումներին. վերսկում են ավանդական երաժշտական հինգշաբթիները, իսկ սեպտեմբերի 23-ին հատուկ հոբելյանական համերգ կնվիրեն Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում