Ադրբեջանին չի հաջողվել լուծել այն խնդիրը, որը դրված էր իր զինուժի առջև. Ա.Հարությունյանը՝ ապրիլյան քառօրյայի մասին

ՎՎարդուհի Բալյան

2016-ի ապրիլին մարտական գործողություններ են եղել. հաղթել ենք, թե ոչ՝ պատասխանը չունեմ: Այսպես ասեմ. Ադրբեջանին հաջողվել է մի քանի դիրք վերցնել, բայց չի հաջողվել լուծել այն խնդիրը, որը դրված էր ադրբեջանական զինուժի առջև: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:  

«Դա կարելի է անվանել հաղթանակ՝ մեր կողմից, կամ պարտություն՝ Ադրբեջանի կողմից. ամեն մեկը կարող է ինքը դատել: Այն, որ Ադրբեջանը զինվել է և զինվում է՝ դա փաստ է:

Ամփոփելով՝ մենք կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք կորուստներ, Ադրբեջանը ունեցել է կորուստներ, հաջողել է գրավել դիրքեր»,- ընդգծեց Ա.Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում