Չի քննարկվում որևէ տարբերակ, որը կթուլացնի Արցախի անվտանգության մակարդակը. ԱՀ նախագահ

ՀՀովհաննես Վարդանյան

Մեզ համար գլխավորը Արցախի անվտանգությունն է, ուստի այսօր մենք չենք քննարկում որևէ տարբերակ, որը կթուլացնի Արցախի անվտանգության մակարդակը: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: 

«Մեր դիրքորոշումը հստակ է: Գլխավորը անվտանգությունն է. եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա լինելու է Արցախի վերջը: Մենք գիտենք՝ ով է մեր թշնամին, և դրա վառ ապացույցը Տավուշում հուլիսյան մարտերն էին»,- ընդգծեց Ա.Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում