Օգոստոսի 26-ը՝ 60 վայրկյանում

ՌՌոզա Խաչատրյան

Փլուզված 12 բնակարան և մեկ զոհ. առավոտյան Ռայնիսի փողոցում պայթյուն է տեղի ունեցել:

Ադրբեջանում մոլորված հայ զինծառայողին առաջադրված մեղադրանքներն անհեթեթություն են. Շուշան Ստեփանյանը պատասխանել է Ադրբեջանի հայտարարությւոններին:

20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կկիսվեն՝ դպրոց հաճախելով հերթականությամբ: Այդ  մասին հայտնել է կրթության փոխնախարարը:

«Հայփոստ»-ը մտադիր է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում. նախարար Հակոբ Արշակյանն այսօր ասուլիս է հրավիրել:

Արցախի նախագահի առաջարկով ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու կշնորհվի Արցախի հերոսի կոչում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունն անընդունելի է:

Օրվա կորոնաթիվը 131 է, առողջացել է 251 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում