Դրմբոնի մարտը Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի համար վերջինը եղավ

ՆՆարեկ Սահակյան

Արցախյան շարժման տարիներին զենք էր հայթայթում և պատրաստվում պատերազմի: Ինքնաշեն զենքեր փորձարկելիս այնքան էր վիրավորվել, որ ընկերները Բեկոր էին ասում: Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ Ստեփանակերտի առաջին վաշտը մասնակցել է տասնյակ բնակավայրերի ազատագրմանը: Իսկ Շուշիի ռազմական գործողությանը Բեկոր Աշոտն առաջինն է մտել Բերդաքաղաք:

Լեռնիկ Հովհաննիսյան, պատմաբան - Արցախյան մեր նորօրյա պատերազմը, ճիշտ է, համաժողովրդական պատերազմ էր, բայց, ի վերջո, անհատները զգալի դերակատարություն ունեցան այդ պայքարում: Եվ այդ վառ անհատականությունների մեկը Աշոտ Ղուլյանն էր:

1992 թվականի օգոստոսի 24-ին Դրմբոնի ազատագրական մարտը, ցավոք, վերջինը եղավ նրա համար: Արցախի հերոս Աշոտ Ղուլյանը հանգչում է Ստեփանակերտի՝ իր անունը կրող պուրակում:

Նելլի Ղուլյան, Աշոտ Ղուլյանի այրին - Հերոս է Աշոտը հայ ժողովրդի համար, իր ընտանիքի, իր զավակների, թոռների համար մնում է որպես սիրելի ամուսին, սիրելի հայր, հերոս պապիկ, որով փոքրիկները միշտ էլ հպարտանում են:

Հերոս հրամատարի հուշարձանին ծաղիկներ է խոնարհել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Մարտական ընկերներն ասում են՝ Աշոտը լեգենդ էր դեռ կենդանության օրոք, նրա հետ անգամ մարտի գնալն էր հաճելի:

Արմեն Պետրոսյան, Արցախի ՌԵՍԶ նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ -  Արցախը դեռ սկիզբն է, մենք ունենք նաև Արևմտյան Հայաստան: Դա նույն բնույթի միտք է, որ պետք է վերադարձնենք մեր պատմական տարածքները:

Հերոս հրամանատարի օրինակով Արցախում սերունդներ են կրթվում, որդիներից երրորդին էլ, որ ծնվել է հոր մահից հետո, կոչել են Բեկոր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում