Օգոստոսի 12-ը՝ 60 վայրկյանում

ՌՌոզա Խաչատրյան

Տոնական միջոցառումներն ու հավաքները կթույլատրվեն դիմակով և սոցիալական հեռավորությամբ: Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով, բայց, հավանաբար, վերջին անգամ:

Անձնական ավտոմեքենաներում պարտադիր դիմակ կրելու պահանջը հանվել է, սակայն առանց դիմակի չի կարելի երթևեկել հանրային տրանսպորտում և տաքսիներում: 

«Բարի գալուստ հայրենիք». Լիբանանին օգնություն հասցրած 3 օդանավով շուրջ 100 քաղաքացի վերադարձել է Հայաստան:

Կորոնավիրուսի հաղթահարման փուլը շարունակվում է. օրվա կորոնաթիվը 201 է, առողջացել է 335 քաղաքացի:

Հրաշքին հավատալով. Աշտարակի խճուղում ողբերգական վթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում