Օգոստոսի 8-ը՝ 60 վայրկյանում

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել սահմանամերձ Չինարի, եղել հրետակոծության հետևանքով վնասված Չինարիի դպրոցում:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ. հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 2800 կրակոց:

ՄԻԵԴ-ում սպասվում է 6 տարի առաջ Ադրբեջանում խոշտանգված ու կյանքից զրկված Կարեն Պետրոսյանի գործով վճիռը:

«Կառուցենք Հայաստանը նորովի». հիմնանորոգվում է Լոռի Բերդ-Լեջան ճանապարհը: Վարչապետը տեսանյութ է հրապարակել:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 200 նոր դեպք, առողջացել 387-ը։

Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի, վիրավորվել շուրջ 6000 քաղաքացի: Անհետ կորած է համարվում ավելի քան 6 տասնյակ մարդ: 

Սևանա լճի ափամերձ տարածքում կա ապօրինի հողազավթումների և կառուցապատումների շուրջ 150 դեպք: Շրջակա միջավայրի նախարարը շեշտել է՝ կհաստատվի օրենքի գերակայություն, լճի էկոհամակարգը կվերականգնվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում