Վերադարձ բնականոն թատերական կյանքին՝ Մաթևոսյանին նվիրված փառատոնով

ՆՆունե Ալեքսանյան

Հրանտ Մաթևոսյան» կենտրոնին նվիրատվություններից է Դավիթ Մաթևոսյանի ընկերոջ նվերը կենտրոնին՝ 19-րդ դարի արժեքավոր գործիք, որն արդեն տեսել ու գնահատել է Մաեստրո Մանսուրյանը:

Որ «Մաթևոսյան» կենտրոնը դառնալու է Հայաստանի մշակութային ժառանգությունը մշտապես վերակենդանացնող կառույց, ներկաներից որևէ մեկը կասկած չունի: Եվ «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն էլ, որն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին, իր ոչ պաշտոնական մեկնարկը տալիս է հենց այս կենտրոնից: Մաթևոսյանի «Գոմեշը» վիպակի հիման վրա բեմադրված մենաներկայացմամբ այսօր «Արմմոնոն» կազդարարի վերադարձը բնականոն թատերական կյանքին: Տևական ընդմիջումից հետո վերստին Երևանում կենդանի ներկայացում կցուցադրվի:

Փառատոնային ծրագրի բոլոր ներկայացումները միջազգայիններից բացի կցուցադրվեն կենդանի և առցանց ձևաչափով: Այս տարի հատկապես ակտիվ են մարզային՝ Գորիսի, Կապանի, Վանաձորի, Աբովյանի թատրոնները: Առաջին անգամ փառատոնի պատմության ընթացքում Աբովյանի թատրոնը մոնոներկայացում է բեմադրել մանուկներ համար: Կենդանի բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա և հանդիսատեսի նվազագույն քանակով:

Ի դեպ, այս տարվա օգոստոսի 1-ն առանձնահատուկ է մի քանի խորհրդանշական հանգամանքներով՝ Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին նվիրված փառատոնի մեկնարկն է, նրա մոր հիշատակի օրն է և գրողի կրտսեր եղբոր՝ Համո Մաթևոսյանի տարեդարձն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում