Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

«Մոդեռնա» ընկերության հետ պատվաստանյութի ձեռքբերման բանակցությունները շարունակվում են. Թորոսյան

ՆՆարե Ոսկանյան

Առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, որ մենք ունեցել ենք պիկի ժամանակ: Այդ մասին պարերատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով 1lurer.am-ի հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ կան կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության վերաբերյալ: 

«Եթե աշնան ավելի ցուրտ սեզոնին դեպքերի աճ արձանագրենք, ապա նույն տրամաբանությամբ այն հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, որոնք հետ են ծավալվել իրենց հիմնական աշխատանքին,  շատ արագ՝ մեկ-երկու օրվա ընթացքում, կարողանալու են կատարել այն ֆունկցիաները, որ կատարում են հիմա: Եթե  ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին՝ մի բան էլ ավելին, պատրաստ ենք դրան»: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ում կրկնավարակի դեպքեր արձանագրվել են, նախարարն ասաց, որ մի քանի նման դեպքեր եղել են: Նախարարը շեշտեց, որ վերջնական գիտական մակարդակի հետազոտություններ են պետք՝ պարզելու, թե ինչով է դա պայմանավորված:

«Ամեն դեպքում դրանք լայնածավալ և մեծամասշտաբ չեն և, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ աշխարհի մի շարք այլ երկրներում նման դեպքեր արձանագրվել են և այն ևս մեկ առիթ է տալիս մտածել, որ հիվանդանալ- լավանալը դեռ չի նշանակում, որ չպետք է պահպանել կանոնները: Նա նաև ընդգծեց, որ անհանգստանալու առիթ չկա առ այն, որ բոլոր վարակվածները կարճ ժամանակում նորից վարակվելու են այդ հիվանդությամբ:

Ի՞նչ փուլում են պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունները հարցին ի պատասխան էլ Թորոսյանն ասաց, որ դրանք շարունակվում են երկու հիմնական ուղղություններով: Նա ասաց, որ դրանք երկկողմանի բանակցություններ են «Մոդեռնա» ընկերության հետ, որը հաջողություններ է գրանցում: 

«Ոչ միայն այդ պատվաստանյութը, այլև մի շարք այլ պատվաստանյութեր են հաջողություններ գրանցում և բանակցությունների հաջողության դեպքում մենք դրա մասին կհայտարարենք: Նաև բանակցություններ են վարվում բազմակողմանի ֆորմատով և 100-ից ավելի երկրներ բանակցում են մի քանի արտադրողների հետ հավաքական գնումներ իրականացնելու շուրջ: Դա թույլ է տալու շատ երկրների  ապահովել իրենց հասանելիությունն այդ պատվաստանյութին, եթե  պատվաստանյութերը վերջնական հաստատում ստանան և գրանցվեն»,- ասաց Թորոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում