Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Երեք բուժկենտրոն օգոստոսի 1-ից կվերադառնա հիմնական աշխատանքին. Թորոսյան

ՆՆարե Ոսկանյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում նշեց, որ դանդաղ, սակայն կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի անկում է նկատվում:

«Նախորդ երկու, երեք շաբաթների թվերի հետ համենատած՝ ակնհայտ է, որ  բացարձակ թվով և տոկոսով մենք ունենք բարելավում, ինչը իրապես լավ հնարավորություն է իրավիճակն այնքան լավացնելու, որ սա ճգնաժամային իրավիճակ չհամարվի»,-ասաց Թորոսյանը:

Թորոսյանը նաև ներկայացրեց, որ  ամենաշատ պացիենտները եղել են հուլիսին, և եթե  համաճարակային առումով այն համարվի պիկ, ապա Հայաստանում պիկը եղել է այդ ժամանակ: Նա շեշտեց, որ շարունակելով համաճարակաբանական բոլոր պարզ կանոնների պահպանումը ՝ դիմակների կրումը, սոցիալական  հեռավորության պահպանումը և ձեռքերի ախտահանումը, կա հնարավորություն, որ կլինի այնպիսի  իրավիճակ, որն այլևս ճգնաժամ չի համարվի:

«Մենք վաղուց հոսպիտալացման  խնդիր չունենք և, հակառակը, հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ թե՛  սովորական թթվածնային հագեցվածությամբ, թե՛ վերակենդանացման մահճակալներ, որոնք փաստացի զբաղված չեն, և անհրաժեշտություն ունենք որոշումներ կայացնելու, թե ինչ ենք  անելու նրանց հետ:  Դրանով պայմանավորված՝ մենք աստիճանական գնալու ենք մահճակալային ֆոնդի հետ ծավալման՝ միշտ պատրաստ լինելով մեկ-երկու օրվա մեջ դրանց նորից նույն ծավալով աշխատեցնելու՝ հաշվի առնելով, որ իրավիճակը նորից կարող է փոխվել, եթե մենք չշարունակենք հակահամաճարակային կանոնները լավ  պահել»,-ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ երեք բուժկենտորններ՝ հավանաբար Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու և Դիլիջանի բուժկենտրոնները, օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին:

«Երևանի  ևս երեք կենտրոններ մոտակա 7-10 օրերի ընթացքում  իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կվերադառնան իրենց  հիմնական աշխատանքին, և այդ տրամաբանությամբ կգնանք այնքան, որքան պետք լինի: Հավելյալ մահճակալային ֆոնդ չենք պահի, բայց  միևնույն ժամանակ այս  2700-800-ին մոտ մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է  լինելու մեկ-երկու օրվա մեջ ծավալվելու, որպեսզի կարողանանք այդ մարտահրավերներին դիմագրավել, եթե դա տեղի ունենա»,-ասաց առողջապահության նախարարը:

 Անդրադառնալով ծանր, ծայրահեղ ծանր պացիենտների թվին, նախարարը հիշեցրեց, որ նախկինում նշվում էր, որ նրանց թիվը տատանվում էր 650-ի շուրջ, իսկ այժմ  500 և ավելի ցածր են: Նա շեշտեց, որ կա էական առաջընթաց, որը կհանգեցնի նաև քիչ թվով մահացության դեպքերի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում