Իշխանությունը ԲՀԿ-ն պառակտելու ցանկություն չունի. Սիսակ Գաբրիելյան

ՆՆարե Թադևոսյան

Իշխանությունը քաղաքական որևէ ուժի պառակտելու ցանկություն չունի,- հայտարարել է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» շուրջ ստեղծված իրավիճակին:

Հուլիսի 23-ին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն Ազգային ժողովին նախագահին տեղեկացրել էր խմբակցությունից դուրս գալու որոշման մասին: Դրանից հետո մամուլում լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը «Բարգավաճ Հայաստանը» կազմաքանդելու ծրագիր է մշակել:

Սիսակ Գաբրիելյանը բացառում է, որ իշխանությունն այդ ամենում որևէ դերակատարում ունի: Պատգամավորի կարծիքով, եթե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը լքողներ կան, ապա դա պայմանավորված է վերջին իրադարձությունների ֆոնին այդ քաղաքական ուժի նկատմամբ հասարակության վերաբերմունքով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը այդ լուրերը համարում է անհեթեթություն:

Բացի Սերգեյ Բագրատյանից, «Բարգավաճ Հայաստանից» հնարավոր հեռացողների թվում այլ անուններ ևս շրջանառվում են, այս առնչությամբ մեր հարցը խմբակցության քարտուղարը թողեց անպատասխան: «Բարգավաճը Հայաստանը» լքելուց հետո որևէ պարզաբանմամբ հանդես չեկած Սերգեյ Բագրատյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում