Ադրբեջանի «հզոր» բանակի առասպելն ամբողջովին փլուզվել է. Նիկոլ Փաշինյան

ՄՄարի Կոստանյան

Ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 15 տարի շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից հասարակությանը կերակրող երկրի «հզոր» բանակի մասին առասպելին, հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունների ընթացքում առասպելի ամբողջովին փլուզմանն ու Հայաստանի զինված ուժերի իրապես հզոր հակահարվածին:

«15 տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահը զարգացնում է ռազմական հռետորաբանության գիծը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի ուժային տարբերակով: Մի քանի անգամ և՛ հրապարակավ, և՛ աշխատանքային միջավայրում ես խորհուրդ եմ տվել մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով, որովհետև դա ոչ մի արդյունքի չի հանգեցնի: Ադրբեջանի նախագահի քաղաքականության գիծն այն է, որ Ադրբեջանը հզոր բանակ ունի և անհրաժեշտության դեպքում  24 ժամվա ընթացքում կլուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Եվ նրանք այսպիսի առասպել են հյուսել 15 տարվա ընթացքում: Ինչո՞ւ են այդքան ջղաձգվում վերջին իրադարձությունների կապակցությամբ, որովհետև այդ առասպելն ամբողջովի փլուզվել է: Հայաստանի զինված ուժերն այնպիսի հակահարված են հասցրել, որ ոչ ոք չէր սպասում, շատերը նույնիսկ Հայաստանում նման բան չէին սպասում: Պարզվեց, որ այն բարեփոխումները, որ տեղի են ունեցել Հայաստանում վերջին 2 տարում, մասնավորապես՝ զինված ուժերում, արդյունավետ են եղել»,- հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 45.49 տոկոս, «Բարոյական արժեքներ»՝ 32.35 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 21.25 տոկոս․ հայտնի են Սպիտակի քվեարկության նախնական արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 45.49 տոկոս, «Բարոյական արժեքներ»՝ 32.35 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 21.25 տոկոս․ հայտնի են Սպիտակի քվեարկության նախնական արդյունքները

Մեծամորում ՔՊ կուսակցությունը՝ Սարգիս Արշակյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85 տոկոսը

Մեծամորում ՔՊ կուսակցությունը՝ Սարգիս Արշակյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85 տոկոսը

Աշտարակ համայնքում ՔՊ-ն ստանում է քաղաքացիների վստահության քվեն. Ալեքսանյան

Աշտարակ համայնքում ՔՊ-ն ստանում է քաղաքացիների վստահության քվեն. Ալեքսանյան

Աշոցք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 91.4% վստահելիություն. Հասմիկ Հակոբյան

Աշոցք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 91.4% վստահելիություն. Հասմիկ Հակոբյան

Ամասիայում, նախնական տվյալներով, ՔՊ-ն հաղթանակ է գրանցել. Վահագն Ալեքսանյան

Ամասիայում, նախնական տվյալներով, ՔՊ-ն հաղթանակ է գրանցել. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 85%. hայտնի են Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քվեարկության նախնական արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 85%. hայտնի են Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քվեարկության նախնական արդյունքները

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում