Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում. Չոբանյան

ՌՌոզա Խաչատրյան

Այսօր ունեցել ենք խաղաղ օր և Տավուշի մարզի բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, որքանով դա հնարավոր է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացիկ աշխատանքներին: Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք նախագծային երկար աշխատանքներ չեն պահանջում: Աշխատանքներն ակտիվ իրականացվում են Այգեպարում, վաղը կսկսեն Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:

Բնակիչների այն հարցին, թե չենք շտապում, պատասխանել եմ, որ` ոչ: Մենք պետք է անմիջապես անցնենք վերականգնողական նման աշխատանքների»,- ասաց նա:




logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում