Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել. Քոչարյան

ՆՆարե Ոսկանյան

«Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե իբր հայկական ուժերն են սկսել հարձակումը, սակայն շատ կարևոր է արձանագրել, թե ով էր հրաժարվում, որ սահմանին դիտորդներ և սարքեր լինեն, որոնք նմանատիպ իրավիճակում կկարողանային պարզել՝ ով է սկսել: Դեմ էր Ադրբեջանը: Այս մասին Մինսկում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանը, կարևորելով դիտորդների, սարքերի առկայությունն ու սահմանում վերահսկողությունը, ասաց, որ անհրաժեշտ է, որ միջնորդները, միջազգային կազմակերպությունները կարողանան ոչ թե հենվել կողմերի հայտարարությունների վրա, այլ  իրականում տեղի ունեցած փաստերի վրա:

Շավարշ Քոչարյանը, արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին, ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել:

«Կա համապատասխան հոդված ՀԱՊԿ-ի կանոնադրության, որ, եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին՝ ինչ իրավիճակ է»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե իրավիճակը չհանդարտվի, ապա եթե  հայկական կողմը դիմի օգնության, իրենք ստիպված կլինեն ներքաշվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում