Նման հայտարարություն անողն ու իր վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի. Հովհաննիսյանը՝ ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքի մասին

ՌՌոզա Խաչատրյան

Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքներ անողն ու իր վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով «Լուրերի» հարցին, թե արդյո՞ք սա առաջին դեպքն է, երբ նման ապառնալիքներ են հնչում և արդյո՞ք նախկինում նման հայտարարություններ եղել են:

«Չեմ հիշում, որ պաշտոնական մակարդակով Ադրբեջանի կողմից նախկինում նման սպառնալիք հնչեր: Գուցե եղել է: Մի կողմից ուրախ եմ, որ մեր դիվանագետները, մասնագետները հարցը համարժեք կերպով բարձրացրել են միջազգային կառույցների առջև: Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ նման հայտարարություն անողն ու իր վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի»,- նշեց նա:


logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում