Առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության նիստում վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում շարունակում են կորոնավիրուսի նոր դեպքեր գրանցվել: Երեկ գրանցվել է 554 դեպք՝ 2190 թեստերի ընդհանուր թվից: Վարչապետն ասաց, որ վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է, և, ըստ վերլուծությունների, դա կարող է կապված լինել միայն հակահամաճարակային գորոծողությունների ու դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ համեմատական անցկացնելով մոտ երկու շաբաթվա վաղեմության թվերի ու իրավիճակի հետ, կարող են արձանագրել, որ  առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով էական առաջընթաց կա:

«Թվի բացարձակ մեծ լինելը, բայց միևնույն ժամանակ կայուն լինելը արդյունք է բոլոր հակահամաճարակային գործողությունների, որ կառավարությունը, ազգաբնակչությունը իրականացնում են: Տանը տեղափոխման սպասող որևէ քաղաքացի արդեն 4 օր է՝ չունենք: Ծայրահեղ ծանր և ծանր  քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն և տատանվում է 650 թվի շուրջ»,- ասաց Թորոսյանը: 

Նախարարի գնահատմամբ՝ շարունակելով գործողությունները և պահելով իրավիճակը կառավարելի՝ կարողանում են դիմագրավել մարտահրավերներին և առնվազն չեն ունենում այնպիսի իրավիճակներ, երբ դուրս կթողնեն որևէ քաղաքացու բուժօգնության տրամադրումից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում