Երբ հնարավոր չէ թեկնածուի հարցում կոնսենսուսի գալ, առաջարկում ենք դա անի ԱԺ նախագահը. Մակունց

ՌՌոզա Խաչատրյան

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ձևավորման համար ԱԺ կոնսեսուսային կերպով երեք խմբակցություններով պետք է ներկայացնեին մի թեկնածու, որը ներգրավված պետք է լիներ խորհրդի կազմում, որը բաղկացած է հինգ անդամից և պետք է ընտրի բազմաթիվ հնարավոր տարբերակներից, անձանցից, պրոֆեսիոնալներից, և ներկայացնեին ԱԺ-ի դատին: միայն դրա արդյունքում մենք կկարողանայինք ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամին: Այնպես որ, տարբերակը, որը «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է, հետևյալն է:

Քանի որ մենք չկարողացանք գալ կոնսենսուսային թեկնածու առաջադրելուն, հետևաբար, այս տարբերակը մեզ տանում է փակուղի, սա կարող է տարիներով ձգվել: Հետևաբար՝ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է, որ այն դեպքերում, երբ ժամկետ է սահմանվում, ու կոնսենսուսային թեկնածու ներկայացնել հնարավոր չի լինում, դա անի ԱԺ նախագահը: ԱԺ նախագահն այստեղ ոչ թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  անդամի հետ կապված որոշում է կայացնում, այլ ընդամենը առաջադրում է այդ թեկնածուին»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին:

Հիշեցնենք,«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ է ներկայացրել, ըստ որի առաջարկվում է հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը Ազգային ժողովի խմբակցությունների փոխարեն տալ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում