Ադրբեջանը կիրառել է իր սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը. Հովհաննիսյան

ՌՌոզա Խաչատրյան

Ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ ծառայությունը կիրառել են երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը՝ բացառությամբ մի քանի միջոցի. հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Դրանք են, մասնավորապես, բոլոր տրամաչափի, բոլոր ռանգերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետներ, նռնականետներ և այլն, տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122, չի բացառվում՝ ավելի մեծ տրամաչափի: Հարվածային դրոններից, եթե չեմ սխալվում, առաջին անգամ ենք տեսնում իսրայելական SkyStriker տեսակը, մինչ այդ՝ այլ տեսակի ԱԹՍ-ներ են կիրառվել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ մոտ 10 միավոր ԱԹՍ-ներ են խոցվել, այդ թվում՝ սովորական, հետախուզական, մարտավարական փոքր խնդիր կատարող ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները և թանկարժեք Elbit Hermes 900 ԱԹՍ-ն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում