Թուրքիան չի կարող դերակատարում ունենալ Արցախյան հարցում. Ռուբինյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ հատուկ նիստում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: 

«Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հետադիմական և ռազմատենչ էությունը: Եվ Ադրբեջանի գործողություններին արդեն իսկ մեր համապատասխան գերատեսչությունների կողմից տրվել է առավել պարզ և սպառիչ պատասխան»,- նշեց Ռուբինյանը:

Պատգամավորն իր ելույթում առանձնահատուկ անդրադարձավ այս իրավիճակի մասով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը:

«Թուրքիան իրեն ներկայացնում է որպես Ղարաբաղյան հակամարտության կողմ և ևս մեկ անգամ վերահաստատում է այն հանգամանքը, որ չի կարող որևիցե միջազգային դերակատարում ունենալ, որը կառնչվի ղարաբաղյան հակամարտությանը: Ավելին՝ ըստ այսօր թուրքական մամուլում շրջանառվող հարցազրույցի՝ Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին կոչ է արել սթափվել:

Այս առնչությամբ ուզում եմ ասել՝ այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին, որովհետև, եթե վերջիններս չսթափվեն և չդադարեցնեն ապօրինի և ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին, ապա նրանց կսթափեցնեն մեր զինված ուժերը: Իսկ սթափեցնել մեր զինված ուժերին, ինչպես ցույց տվեցին երեկվա և այսօրվա իրադարձությունները, հաջողվում է շատ լավ»,- նշեց Ռուբինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում