Դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն

ՆՆարե Ոսկանյան

Փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ հատուկ նիստում անդրադարձավ դիմակների պարտադիր կրման որոշմանը: Ավինյանը շեշտեց, որ այժմ բազմաթիվ են հեղինակավոր ինստիտուտների կողմից դիմակի արդյունավետության վերաբերյալ արձանագրված ապացույցները: Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում նաև վարակի վերարտադրման գործակցի և վարակակիրների՝ օրական հաստատված թվերի հարաբերական կայունացումը:

«Պետք է շեշտեմ, որ այս առումով հանրային կարգապահությունը դեռևս բավարար չէ վարակի տարածման դինամիկան նվազեցնելու համար: Սրա մասին են վկայում նաև ոստիկանների կողմից արձանագրված  խախտումները: Մինչ օրս դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ  չունենալու համար կազմվել է  81 հազար 84 արձանագրություն»,- ասաց Ավինյանը:

Պարետը նաև տեղեկացրեց, որ տեսչական մարմինները շարունակում են մշտադիտարկում իրականացնել տնտեսվարողների կողմից սանիտարահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ: Նա շեշտեց, որ տնտեսվարողների վարքագիծը բարելավվել է, ինչը փաստում է արձանագրված խախտումների  քանակը:

«Մինչ օրս տեսչական մարմինների կողմից իրականացվել է 48 հազար 595 մշտադիտարկում, կազմվել է 4548 արձանագրություն: Փաստացի սահմանափակվել է 4372 տնտեսվարողների գործունեություն: Սակայն եթե  հունիսի 9-ին օրական արձանագրվում էր 149 դեպք, ապա հուլիսի 9-ին արձանագրել ենք խախտում ընդհանուր առմամբ 58 տնտեսվարողի մոտ»,- հայտնեց Ավինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում