Այս ճակատագրական պահին նախագահն ունի պասիվ դերակատարություն. «Հանուն Հանրապետության» նախաձեռնություն

ԱԱրսեն Մկրտչյան

Մենք կոչ ենք հղում հանրապետության նախագահին, որպեսզի նա իրականացնի Սահմանադրության 123-րդ հոդվածով իրեն վերապահված կարևոր գործառույթները և ազդարարի ՍԴ թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման գործընթացը և խորհրդակցություններ սկսի մասնագիտական խմբերի, ՀԿ-ների հետ և դրանով լիցքաթափի ներքաղաքական լարված իրավիճակը, որը մեծապես պայմանավորված է նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակով: Այդ մասին նախագահական նստավայրի դիմաց կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անունից նամակ հանձնեց նախագահ Արմեն Սարգսյանին: 

Հիշեցնելով, որ նախագահը չստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը՝ պատգամավորը նշեց, որ այս ճակատագրական պահին Արմեն Սարգսյանն ունի պասիվ դերակատարություն, ինչը կասկածներ է առաջացնում, որ առկա է քաղաքական նպատակադրում, մինչդեռ, ըստ նրա, նախագահի ակտիվությունը պատասխանատու վերաբերմունք կլինի նրա սահմանադրական առաքելության նկատմամբ: 

Նա հիշեցրեց 2018-ի ապրիլի 21-ը, երբ նախագահը եկավ Հանրապետության հրապարակ և լիցքաթափեց իրավիճակը: «Քաղաքացին հիմա էլ սպասում է նախագահի այդ քայլին»,- ասաց Ա.Բաբաջանյանը: 

Նրա խոսքով՝ ՍԴ-ն վճռական դերակատարություն ունի մեր երկրի համար, մասնավորապես, ընտրական գործընթացներում: «Մենք 25 տարի տեսել ենք, թե ինչպես է ՍԴ-ն վավերացրել կեղծիքներով անցկացված ընտրությունները, և այս դատարանը նախկին իշխանությունների հետ կարող էր քաղաքական պայմանավորվածություն ունենալ»,- ընդգծեց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում