Հայաստանի Սահմանադրության ընդունման ու փոփոխման պատմությունը

ՎՎարդան Վարդանյան

Մոտ 5 ամիս է աշխատում է Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը: Հունիսի 15-ի հանձնաժողովի հերթական նիստին մասնակցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեզ դե յուրե նոր Սահմանադրություն է պետք, ինչպես և այսօրվա շնորհավորանքում էր նշել, Սահմանդրությունը, որը ժողովուրդն իրենը կհամարի:

Քաղաքական գործիչների գնահատմամբ՝ Հայաստանում Մայր օրենքը հաճախ փոխվել է քաղաքական նպատակահարմարություններից ելնելով: 2015 թվականի սահամանդրական փոփոխությունների հետևանքն էլ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման փորձն էր, որն ավարտվեց հեղափոխությամբ: Գործող իշխանությունն էլ է մտադիր փոխել Սահմանադրությունը, նպատակն իրենց ձևակերպմամբ, այնպիսի Սահմանադրություն ունենալն է, որը ժողովուրդը կհամարի իրենը:

Նոր Սահմանդրությունը կընդունվի թե ոչ, կախված է համաժողովրդական հանրաքվեից, այսօր միայն պարզ է, որ Հայաստանը կպահպանի կառավարման խորհրդարանական մոդելը, հնարավոր է՝ հանվի բոնուսների միջոցով խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու դրույթը:

Ակնկալվում է, որ փոփոխությունների ենթարկվի նաև Դատական համակարգը, քննարկումներ են ընթանում Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման շուրջ:

Այս ամենն առաջիկայում սպասվող հանրային քննարկումների առարկա են դառնալու, իսկ ինչպես ընդունվեց ու հետո երեք հանրաքվեով երկու անգամ փոփոխվեց Հայաստանի Մայր օրենքը, պատմում է Վարդան Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում