Հայկական Կարմիր խաչն իրականացնում է իրազեկման արշավ

ՌՌոզա Խաչատրյան

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը վարչապետի աշխատակազմի հետ հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել են իրազեկման արշավ, բաժանել պաշտպանիչ դիմակներ: Յուրաքանչյուր քաղաքացի հրավիրվել է տաղավարի մոտ, ախտահանել ձեռքերը, դիմակ ստացել:

Կամավոր Նազելի Ադուրյանի խոսքով` փորձում են այնքանով օգնել մարդկանց, ինչքանով կարողանում են, որպեսզի նրանք կարողանան առավել ճիշտ պայքարել համավարակի դեմ:

Հունիսի 15-ից Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները շրջում են մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում՝ բաժանելով իրազեկման թերթիկներ՝ բնակչությանը հիշեցնելով դիմակներ կրելու անհրաժեշտության մասին: Մեկ տարվա կամավորության փորձով Լիաննան նկատել է՝ հատկապես այս օրերին մարդիկ դարձել են պատասխանատու, գիտակցում են հարցի լրջությունը:

1500-ից ավելի կամավոր է միացել արշավին՝ քաղաքային և գյուղական համայնքներում տարածելով տեղեկատվական թերթիկներ, իրականացրել իրազեկման աշխատանքներ։ Միայն Երևանում 36 տեղեկատվական տաղավարներ են տեղադրել և գործի անցել:

Երևանի և մարզերում իրականացվող հանրային իրազեկման արշավի ընթացքում բաժանվել է 394 000 պաշտպանիչ միջոց։ Իրազեկող թռուցիկներ ու պաստառներ են փակցվել բնակելի շենքերի շքամուտքերում, գովազդային տախտակների, սյուների վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում