Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 90 տարեկան

ՆՆունե Ալեքսանյան

Ամեն անգամ նա կարող էր դահլիճը խենթացնել՝ գրականությունը վերածելով թատրոնի, թատրոնը՝ ինտելեկտուալ խրախճանքի և հանդիսատեսին վարակել դեպի վեր ու կատարյալին հասնելու ձգտումով:

Մշեցի Մուշեղ Մկրտչյանի և վանեցի Սանամի որդին Գյումրիի թատրոն եկավ կուտակած պատերազմական մանկության ամբողջ թախիծը, հետո շատ արագ հայտնվեց Երևանում՝ Մայր թատրոնում:Այստեղ թատերական տիտանների ժամանակն էր, բայց անգամ Փափազյանն ու Ներսիսյանը նկատեցին նրան: Մհեր Մկրտչյանն այն եզակիներից էր, որն իր ժողովրդականությամբ կարող էր հասնել նրանց:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշում է. 1959-ին նկարահանված «01- 99» ֆիլմի հմայիչ հարբեցողի` Գարսևանի կերպարով սկսվեց դերասանի անկասելի հաղթարշավը կինոյում՝ 5 տասնյակից ավելի գունեղ, անմոռանալի էկրանային կերպարներ, որոնք մեծ հռչակ ու սեր պարգևելով Արտիստին, կատակերգուի նրա տաղանդը վերածեցին կարծարտիպի: Մինչդեռ դրաման, ողբերգությունը և կատակերգությունը հավասարապես նրա տարերքն էին:

Կինոգետ,արձակագիր Դավիթ Մուրադյանի խոսքով` նրա լավագույն կերպարները էկրանից կամ բեմից մարդու հետ արցունքի միջից ծիծաղով էին խոսում, որով նա արտիստական հարազատությամբ կապվում էր մեծ կատակերգուներին ու ծաղրածուներին:

Կրտսեր ընկերների շփումները Մհերի հետ բեմում, հետնաբեմում և կյանքում վերածվում էին մեծ դպրոցի, ասում են դրամտուրգիական մեկ տողը կարող էր կարդալ հազար հնչերանգով:

«Արտիստական» թատրոնը դերասանի վաղեմի երազաքներից էր. հենց այս թատրոնում էլ իրականցրեց իր բեմադրական ու դերասանական վերջին նախագիծը՝ «Հացթուխին կինը»՝ իր լուսավոր թախիծով շարունակելով խոսել մեծ ճշմարտությունների մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում