Հուլիսի 4-ը՝ 60 վայրկյանում

ՄՄարիա Գաբրիելյան

«Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ ունենք այսօր». վարչապետը վստահ է՝ Հայաստանի զինված ուժերն ի վիճակի են արձագանքելու բոլոր մարտահրավերներին:

Հայաստանի գլխավոր դիվանագետն Արցախում է. Մնացականյան - Հարությունյան - Մայիլյան հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներն են:

Կորոնավիրուսի այսօրվա թվերը. հաստատվել է 580 նոր դեպք, առողջացել է 451, մահացել 8 մարդ: Աշխարհի կորոնավիրուսի քարտեզում Հայաստանն այսօր 49-րդն է:

Լուրեր պարետատնից. հունիսից Հայաստանում օրական ավելի քան 2000 թեստ է արվում: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պատրաստած թեստերն էլ արդեն տրամադրվել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին:

Եվ Միացյալ Նահանգները նշում է Անկախության տոնը. 244 տարի առաջ այս օրը երկրի 13 գաղութներն անկախացան Բրիտանական կայսրությունից: Դոնալդ Թրամփին շնորհավորել են Հայաստանի նախագահն ու վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում