Թարմացում. 03.07.2020 Հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, առողջացել է 448 մարդ

ԳԳևորգ Թոսունյան

Հուլիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ը` առողջացած, 469-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում:

 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 448 առողջացած։

 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում