Պետությունից վճարվող ցանկացած քաղաքացի պետք է հաշվետվետվություն տա իր աշխատանքի համար. ԱՀ նախագահ

ՆՆարե Ոսկանյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ անդրադարձավ կադրային նշանակումներին՝ ասելով, որ շատերը, չընդգրկվելով կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել արդեն նշանակված, պատասխանատվություն ստանձնած քաղաքացիներին: ԱՀ նախագահն ընդգծեց՝ պետք է ժամանակ տալ:

«Ոչ մեկի մեջ թշնամի մի փնտրեք. բոլորն էլ ունեն անցած ուղի՝ իրենց սխալներով, հաջողություններով: Ամենաքիչը պետք է դա հետաքրքրի: Ուշադրության կենտրոնում պահեք բոլորի աշխատանքը»,- ասաց ԱՀ նախագահը՝ հավելելով, որ քաղաքացիները կիմանան, թե ով ինչ լիազրություններ է ունենալու:

Անդրադառնալով խորհրդականներին ու օգնականներին, ասաց՝ նրանց ինքն է ընտրում, և դա հանրային քննարկման թեմա չէ: Այն մարդկանց, ում ընտրել է, գիտի, թե ինչպես են իրեն օգնելու ու խորհուրդ տալու:

«Որևէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու: Նրանք, որոնք չեն աշխատել են այս ընթացքում, եղել են ձևակերպված, ազատվելու են: Նրանց, ում նշանակենք՝ չաշխատեն, ազատվելու են»: ԱՀ նախագահը շեշտեց՝ պետությունից վճարվող ցանկացած  քաղաքացի պետք է հաշվետվություն տա իր աշխատանքի համար: Ընդգծեց նաև, որ կլինի ուժեղ նախագահական ապարատ, որը ոչ միայն վերահսկելու է Կառավարության գործունեությունը, խորհուրդ է տալու նախագահին, այլև ուշադրության կենտրոնում է պահելու հայրենակիցների խնդիրների լուծումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում