Մեր մասնագետներն ամբողջ ծավալով ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում. Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

«Հայաստանում մասնագետներն ըստ էության գրեթե ամբողջությամբ ներգրավված են առողջապահական համակարգում: Բնականաբար, այդ միասնական համակարգի մաս են կազմում: Մենք մի քանի այդպիսի քննարկումներ նախաձեռնել ենք: Մասնավորապես, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի աջակցությամբ պայմանավորվել ենք, որ  հանձնաժողովը հավաքագրի առաջարկները և դրանք կփոխանցի պարետատուն»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում կորոնավիրուսի վարակի պայմաններում որքանո՞վ է հաշվի առնվում մասնագիտական  հանրույթի կարծիքը:

Փաշինյանն ընդգծեց՝ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին ըստ էության չկա որևէ նորություն, ամբողջ ինֆորմացիան բաց է, թե ինչ է պետք անել չվարակվելու համար: 

Վարչապետը նաև ասաց, որ մասնագետներն ամբողջ ծավալով ներգրավված են  կորոնավիրուսի դեմ պայքարում: «Մենք այսօր չունենք խնդիր պատկերացում կազմելու, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար: Մենք ունենք խնդիր կանոնները պահպանելու տեսակետից»,- ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ շարունակաբար բախվում ենք զանգվածային կանոնները չպահելու խնդրին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում