Կարևոր է քննական կենտրոնի մոտ կուտակումներ թույլ չտալը. ԿԳՄՍ նախարար

ՆՆարե Ոսկանյան

Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վաղվանից մեկնարկում են միասնական ընդունելության քննությունները: Նախարարն ընդգծեց՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ որոշվել է անցկացնել ընդունելության մեկ քննություն՝ յուրաքանչյուր դիմորդի համար ապահովելով անվտանգության բոլոր կանոնները:

«Հայաստանում 47 քննական կենտրոնում, որոնցից 17-ը Երևանում են և 30-ը՝ մարզերում, հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին, 8-ին տեղի կունենան միասնական քննություններ: Ամենահագեցած օրը լինելու է ամսի 6-ը, երբ ամենաշատ դիմորդներն են մասնակցելու»,- ասաց Հարությունյանը: Նա դիմորդների ծնողներին և ուղեկցող անձանց կոչ արեց հնարավորինս զերծ մնալ քննական կենտրոնի մոտ ավանդական հավաքներից:

Նախարարի խոսքով՝ քննական կենտրոններում ապահովվելու է սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադիր պահանջը, դիմորդները ջերմաչափվելու են: Ներկա կլինեն նաև Առողջապահության նախարարության ու բուժանձնակազմի ներկայացուցիչներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում