Համայնքների ավագանիները կարող են գույքահարկի արտոնություն տալ. Թունյան

ՆՆարե Ոսկանյան

«Ես երեկ մի վիճակագրություն էի ներկայացրել, որ Հայաստանում կա ընդամենը 9500 բնակարան  կամ ընդհանուր բնակարանների մոտ 2.5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազարից բարձր է:  Եթե այդ 9500-ի մեջ կլինեն, օրինակ՝ բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական  է, այդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ»,- հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին:

Ըստ նրա՝ եթե իրականում մարդու եկամտի միակ աղբյուրը թոշակն է, նա իրոք չի կարողանում գույքահարկ վճարել, թոշակը օրենքով արգելանքի տակ դրվելու ենթակա չէ: Տեղեկացրեց, որ համայնքների ավագանին էլ ունի մինչև իր գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է արտոնություն տալ կամ չեղարկել: Ընդգծեց՝ 10 տոկոսը բավարար է այդ մարդկանց խնդիրները լուծելու համար, և թափանցիկության չափորոշիչները ևս պետք է պահպանվեն:

Անդրադառնալով բիզնեսների եկամտաբերությանը՝ պատգամավորն ասաց, որ այն կարող է խթանող ազդեցություն ունենալ: «Ժամանակին, եթե մարդիկ կոպեկներով որևէ գույք են սեփականաշնորհել, ու այսօր իրենց համար դա պահելը, գույքահարկ վճարելը ոչ մի բան չարժեն, քանի որ ցածր է, այն սկսնակ գործարարը, երբ ուզում է գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ խնդրի առաջ, քանի որ այդ գույքը չի կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել: Գույքահարկի ավելացումը  չօգտագործվող գույքերի համար ստիպելու է այն մարդկանց, որոնք հնուց ունեն իրենց սեփականությունը հանդիսացող որոշ տարածքներ, կամ դրանք աշխատեցնել, կամ վարձով տալ, վաճառել մարդկանց, որոնք ցանկություն ունեն դրանք օգտագործելու»,- ասաց Թունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում