Նրա խոսքով՝ նպատակն է հզորացնել ԱԺ պետական կառավարման համակարգում նոր, ընդլայնված դերի շրջանակում օրենքների մշակման, ներկայացուցչականության ապահովման իրականացումը: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ-ն ՄԱԿ-ի այս բաղադրիչի համատեղ գնահատման հանձնաժողովում պետք է ներկայացնեն հանձնաժողովի երեք անդամ: Պատգամավորն ընդգծեց, որ յուրաքանչյուր խմբակցությունից մեկ պատգամավոր պետք է ընտրվի դիմում հայտերի հետագա ուսումնասիրման համար:
«Իմ քայլը» խմբակցությունը կներկայացնի Սարգիս Խանդանյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցութունը՝ Շաքե Իսայանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Անի Սամսոնյանը:













