Ովքեր ասում են, որ կորոնավիրուս չկա, նույնն է, թե ասեն, որ ադրբեջանցի զինվորն անվտանգ է. «Անտարեսի» տնօրեն

ԳԳայանե Թամամյան

Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվեց գրեթե իմ ամբողջ ընտանիքը: Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ եղբայրը գտնվում է հիվանդանոցում, կինը նոր է դուրս գրվել, մյուս հարազատները բուժում են ստանում տանը: Ա.Մարտիրոսյանն ասաց, որ, ցավոք, կորոնավիրուսից մահացել է հայրը՝ 77-ամյա Աքիլես Մարտիրոսյանը:

«Ովքեր ասում են, որ կորոնավիրուս չկա, կամ կորոնավիրուսն անվտանգ է, նույնն է, թե ասեն, որ ապրիլյան պատերազմին հարձակվող ադրբեջանցի զինվորն անվտանգ է, կամ ադրբեջանական դրոնը կամ հրթիռն անվտանգ է»,- ասաց «Անտարեսի» տնօրենը:

Նա հորդորեց քաղաքացիներին՝ դիմակ կրել, պահպանել հեռավորություն և ախտահանել ձեռքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում