2019 թվականը ակտիվ, լավ տարի է եղել, դա ոչ ոք չի առարկում, բայց... Մարուքյան

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ քննարկումը կարևոր չէ, և երրորդ խմբակցությունը դրան չի մասնակցում:

«Խոսում ենք, որ 2019 թվականը ակտիվ, լավ տարի է եղել, ինչ մասին մենք էլ ենք ասում, դա ոչ ոք չի առարկում: Բայց էդ ակտիվ, լավ տարում ժողովուրդը փողը հավաքել, բերել տվել է ձեզ, բայց դուք չեք կարողանում էդ փողն ընենց ծախսել ժողովրդի համար, որ ժողովրդի համար ավելի լավ լինի, օրինակ՝ այս տարի:

Հիմա Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խոր առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ, դրան գումարվում է նաև քաղաքական ճգնաժամը: Հիմա վատ է իրավիճակը, ապագայում ավելի վատ կլինի, որովհետև բոլոր ցուցանիշները դա են ցույց տալիս, իսկ էդ ընթացքում իշխանությունն ամեն ինչ անում է, որ լռեցնի իր ընդդիմախոսներին»,- նշեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ թերակատարված բյուջեի կատարողականին խմբակցությունն անպայման դեմ է քվեարկելու, և խորհուրդ տվեց իշխանությանը զբաղվել մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելով, ոչ թե տեռորի ենթարկելով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում