Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցում շատ կարևոր արձանագրումներ կան. Քոչարյան

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանում Հայաստանի 2019 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հետաքրքրվեց, թե ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ե՞րբ պատրաստ կլինի, և ե՞րբ կներկայացվեն արդյունքները:

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ սեպտեմբերին ԱԺ նախագահին կուղարկեն զեկույցը և ընթացքում էլ կորոշեն՝ դրա փակ կամ բաց մասերը ինչպես են ներկայացնելու հանրությանը:

«Այնտեղ շատ կարևոր արձանագրումներ ունենք, բայց լավ կլինի, որ կորոնավիրուսը շրջանցի մեր հանձնաժողովի անդամներին գոնե այս ամիսների ընթացքում, որպեսզի զեկույցի հետ կապված որևէ  տարակարծություն երբևիցե չունենանք»,- ասաց Քոչարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում