Կհիմնանորոգվի Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման ճանապարհահատվածը

ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունը փոփոխություն կատարեց 2020 թվականի պետբյուջեում, որով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացրեց 1 միլիարդ 732 միլիոն 805 հազար դրամ՝ Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման նպատակով: 

Նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Թալին - Քարակերտ - Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման նպատակով էլ նախարարությանը կհատկացվի 434 միլիոն 645 հազար դրամ: 

Պապիկյանի խոսքով՝ Կառավարության կողմից հատկացված կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 միլիարդ դրամ ծախսերից զատ նախագծի հաստատումից հետո կունենան շուրջ 31 միլիարդ դրամի հաստատված ծախս: Ընդգծեց՝ այն կենթադրի իրենց կողմից հայտարարված ճանապարհների շինարարության կենսագործումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում