Պետք է շնորհակալ լինեն, որ արտակարգ դրություն է, այլապես հեղափոխության կողմնակիցներն իրենց խոսքը կասեին կոռուպցիոներների մասին

ՎՎարդուհի Բալյան

Այո, արտակարգ դրության պայմաններում հավաքները սահմանափակված են, բայց ո՞վ է ասել, որ պոտենցիալ հանրահավաքի մասնակիցները պետք է դժգություն արտահայտեին Կառավարությունից կամ դժգոհություն չպիտի արտահայտեին կոռուպցիոներների գործունեությունից: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե Կառավարությունն արտակարգ դրությունը երկարաձգում է քաղաքական հարցերի լուծման նպատակով: 

«Մարդիկ պետք է շնորհակալ լինեն, որ արտակարգ դրություն է, հակառակ դեպքում հեղափոխության կողմնակիցները զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին կոռուպցիոն դեպքերի կապակցությամբ: Ուստի նման հայտարարություն անող շրջանակները գերագնահատում են հանրահավաքներ անցկացնելու իրենց ներուժը, և եթե նրանց հույսը 10 հազար դրամով մարդկանց հրապարակ բերելն է, ապա նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն, հիմա մեր գլխավոր խնդիրը վարակի տարածումը կանխելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում