Հակահամաճարակային կանոններին հետևելն այս հիվանդությունից ազատվելու հիմնարար լծակն է. Մինյոն

ՆՆարե Ոսկանյան

Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Ֆրանսիայից ժամանած բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնն ասաց, որ մեծ պատիվ էր հյուրընկալվել ու աջակցել Հայաստանին համաճարակի համատեքստում: Ասաց՝ որքան հնարավոր էր՝ փորձել են աջակցել, կիսվել իրենց գիտելիքներով: Բժիշկն ընդգծեց, որ իրենց պատվիրակության 10 անդամներն էլ հայ չէին, բայց կարծում է, որ հայեցի են մոտեցել հարցին:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք ինչ-որ մի հայի նշույլ ունի իր արյան մեջ: Հաջորդ  առաքելությունը Հայաստան կժամանի եկող չորեքշաբթի: Այս անգամ առաքելության շրջանակում ներգրավված կլինեն հայկական սփյուռքից մեծ քանակի մասնակիցներ»,- ասաց Ալեքսանդր Մինյոնը:

Բժիշկը հորդորեց հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալ՝ ասելով, որ դա հիմնարար լծակն է այդ հիվանդությունից ազատվելու: 

Ֆրանսիայից ժամանած բժիշկը, տեսնելով հայ բժիշկների աշխատանքն այս օրերին, ասաց, որ նրանք ուժասպառ ու գերհոգնած են, բայց աշխատում են օրնիբուն ու գիշերուզօր:

Բժիշկն անդրադարձավ նաև դեքսամեթազոն դեղամիջոցին՝ նշելով, որ այն կարող է  նաև օգտագործվել Հայաստանում, քանի որ օգնում է հիվանդության բուժման գործընթացում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում