Մեղադրել Վենետիկի հանձնաժողովին քաղաքականացված լինելու համար՝ անընդունելի է. Բադասյան

ՌՌոզա Խաչատրյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում անդրադարձավ քաղաքական որոշ գործիչների կարծիքին, թե Վենետիկի հանձնաժողովը  իրավունքը ակնհայտորեն ծառայեցրել է օրվա իշխանության քաղաքական նպատակներին:

Նախարարը նշեց, որ կարծիքը հիմնված է իրավունքի ընդհանուր սլզբունքների վրա:

«Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ, որևէ դեպքում իր հեղինակությունը և ընդհանրապես իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի, որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցել: Ընդ որում՝ մեր գործընկերները մշտապես դրա մասին խոսել են: Հետևաբար, իրենց խոսքում մեղադրել Վենետիկի հանձնաժողովին քաղաքականացված լինելու մեջ՝ անընդունելի է»,- նշեց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նկատեց, որ պնդումները, թե սա հնարավոր չէ իրականացնել առանց Սահմանադրական դատարանի, իրականությանը չեն համապատասխանում: Այստեղ հետադարձ ուժի սկզբունքը չի խախտվում, քանի որ հանձնաժողովի կարծիքի մեջ անդրադարձ անգամ չկա հետադարձ ուժին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում