Շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին արդյունավետ գործակցության համար. Հովակիմյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ արտահերթ նստաշրջան է գումարվել օրակարգի մեկ հարցով.  պատգամավորների 1/4-ի կողմից ներկայացված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Գրանցվել է 87 պատգամավոր, հիմնական զեկուցողն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը ելույթի սկզբում անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած եզրակացությանը:

«Վենետիկի հանձնաժողովը ողջունել և պաշտպանում է այն մոտեցումը, որը դրված է այս փոփոխության հիմքում, և հիմնական առանցքի շուրջ Վենետիկի հանձնաժողովի հետ գոյություն ունի փոխադարձ ըմբռնում և կոնսենսուս:

Ինչ վերաբերում է այդ կոնսենսուսի իրացման ճանապարհի մոտեցումներին, էս դեպքում մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին՝ արդյունավետ համագործակցության համար, և մենք առաջնորդվում ենք Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքով»,- ասաց Հովակիմյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում