Համավարակի մեղմացումից հետո «Լուսավոր Հայաստանն» օրակարգ կբերի քաղաքական պատասխանատվության հարց

ՆՆարե Ոսկանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանն ու ասաց՝ իրենք չեն մասնակցել, որովհետև բավարար ապացույցներ չեն տեսել: 

«87 մարդ հիմա, վստահ եմ, հարցեր ունի իրենց համոզողներին, բայց դա մեր խնդիրը չէ: Մենք մեր համոզմունքը հայտնել ենք, և դա հաստատվել է  դատարանի որոշումով»,- ասաց Մարուքյանը: 

Անդրադառնալով  հարցին, թե արդյոք քաղաքական տարրե՞ր է տեսնում, Մարուքյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարությունում ընդգծել են, որ քրեական գործն ունի քաղաքական  վերահսկողություն, քանի որ, Մարուքյանի խոսքով, նախաքննության նյութերը նախապես բաժանված են եղել քաղաքական գործիչների, որոնք  հրապարակել են: 

Հնարավոր իշխանափոխության օրակարգի մասին Մարուքյանն ասաց, որ քանի դեռ վարակակիրների թիվը մեծ է,  իրենք որևէ հրաժարականի հարց չեն բարձրացնում, իսկ իրավիճակը կայունանալուց հետո  քաղաքական պատասխանատվության հարց կգա օրակարգ: 

Խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ քննիչ հանձնաժողովի ձևավորման գաղափարն իրենցն է, և լավ կլինի, որ այն իրականացնելու համար նախագահվի «Լուսավոր Հայաստանի» կողմից: Հիշեցրեց, որ ԲՀԿ-ն արդեն երկու քննիչ հանձնաժողով նախագահում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում